Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.Այս արև, այս վառ աշխարհումՔանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։Մոխրացի՛ր արևի հրում,Արևից թող ոչինչ չմնա, —Այս արև, այս վառ աշխարհումՔանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
եռ չեմ ավարտել Քենեթ Գրեհեմի «Քամին ուռիների մեջ» պատմվածքը: Գրքի 1-2 էջերում պատմում էր հեղինակի`Քենեթ Գրեհեմի մասին: Գրքի I գլուխը խլուրդի, ճագարի, ջրամկան, մկան ու շատ կենդանիների մասին էր: Կային հետաքրքիր մասեր, բայց և անհասկանալի մասեր: Գիրքը վերցրել եմ «Տիգրան Հայրապետյան» գրադարանից և ոանի որ դեռ չեմ ավարտել վեցրել, որպեսզի կարողանամ շարունակել: Ու գիտեք, որ ասեմ «ինձ դուր եկած հատված կար» սուտ կասեմ, դեռևս ինձ ոչ մի հատված դուր չի եկել:Իսկ հեղինակի՞ մասին կուզես իմանալ: Եթե հա, ուրեմն բարի ընթերցում!
1920-1921 թվականներին Եղիշե Չարենցն ապրում էր իր կյանքի ամենաբուռն օրերը։ Այդ աննախադեպ եռուզեռը նրան պարտադրել էր ոչ միայն ազգային, քաղաքական և հանրային կյանքը, այլև անձնական ճակատագիրը։
Ես արդեն անցել եմ ճանապարհը Երկրային բոլո՜ր հույզերի…
Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար ու կրքոտ սեր է նա տածել բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի (Մենուհի, 1888-1962) հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։ Ա. Տիգրանյանին ձոնած գալանտ երգերը՝ «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով, տպագրվել են մամուլում 1921 թվականին և երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։ Չարենցի սերն ամենևին անպատասխան չի եղել։ Այդ մասին են վկայում 1964 թվականին տպագրված բանաստեղծությունների ձեռագիր թերթիկները, որոնք նախկինում պահվել են Ա. Տիգրանյանի մոտ։ Այդ թերթիկների հակառակ երեսին ոչ Չարենցի ձեռքով գրված է երկու բանաստեղծություն։ Ամենայն հավանականությամբ դրանց հեղինակը Արմենուհի Տիգրանյանն է։
Հայտնի է Չարենցի սերը բանաստեղծուհի Լեյլիի (Փառանձեմ Սահակյան Տեր-Մկրտչյան, 1884-1951) հանդեպ, որը նրանից մեծ էր տասներեք տարով։ Նրան ևս Չարենցը նվիրեց բանաստեղծությունների առանձին մի շարք՝ «Փողոցային պչրուհուն», որը ևս տպագրվեց երկերի ժողովածուի առաջին հատորում 1922 թվականին։ Ի դեպ, այդ շարքը Չարենցը գրել է Լեյլիի ալբոմում, որը սկսվում է Արմենուհի Տիգրանյանի ձեռքով գրված «Նորը լավ է, քան թե հինը…» եռատուն բանաստեղծությամբ՝ թվագրված 1919, ապրիլի 13, Թիֆլիս։ Սա նշանակում է, որ Արմենուհին և Լեյլին մտերիմներ են եղել, որոնց ընդհանուր մտերմությունը վայելել է և Չարենցը։ Նշենք նաև, որ Արմենուհին կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն է։
Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ. Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…— Աշխարքում հաստատ մի բան կա մենակ, Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—
Լինում է՝ իբրև գյուղացի մի մարդ, Աղքատ, օրական ապրուստի կարոտ։ Ունենում է սա մի խելոք տըղա, Տանում է ծառա տալի մեկի մոտ։
Տարիք են անցնում։ Էս խելոք տըղեն
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում, Որ տերն էլ սըրա վարձը շատացնում, Ինչպես իրենը՝ էնպես է նայում։ Հիշում է մի օր հայրը իր որդուն Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս։ — Չէ՛, լավ եմ, հայրիկ, ապրուստս միշտ կա, Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Առաջ է գընում տըղեն օրն օրին, Վերջը բարձրանում, պալատն է հասնում, Դառնում է ծառա մեծ թագավորին։ Հիշում է մի օր հայրը իր որդուն Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ ես ուզում, Լողում ես առատ էս լիքը ծովում։ — Հա՛, լի եմ, հայրիկ, դու հանգիստ գընա, Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Էնքան է սիրվում մեր խելոք ծառան, Որ թագավորը բերում է սըրան Իրեն տերության երկրորդն է անում։ Հիշում է մի օր հայրը իր որդուն Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ է մընում, Քու խոսքովն են ողջ նըստում–վեր կենում։ — Հա՛, մեծ եմ, հայրիկ, նազիր եմ ահա, Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Էս բարի երկրի թագավորը ծեր Մի օր անժառանգ ընկնում է մեռնում, Գահն ու աշխարքը մընամ են անտեր։ Ժողովք են կանչում երկրի մեծերին։ Ժողովք են գալի, խորհուրդ են անում,
Բերում են իրենց խելոք նազիրին Առքով ու փառքով թագավոր դընում, Ու մեր գյուղացին լըսում է մի օր՝ Դարձել է իրեն որդին թագավոր։ Գալիս է. —Որդի՛ս, էլ ի՞նչդ է պակաս,
Ամբողջ աշխարքում մի դու ես, որ կաս… — Փառք աստծու, հայրիկ, ունեմ թագ ու գահ, Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։ Իր գահին բազմած ինքնակալը նոր
Մահվան ու կյանքի վճիռ է անում՝ Բուռը հավաքած աշխարքը բոլոր։ Բուռըդ հավաքի աշխարքը թեկուզ, Թողնելու ես ողջ դարձյալ աշխարքին։ Մեր թագավորն էլ մի անգամ էսպես
Մահիճ է ընկնում, ավանդում հոգին։
Լըսում է ծերուկ հայրը մի օր էլ, Որ իր թագավոր որդին չըմնաց։ Ի՞նչ ասել կուզի — գալիս է վըրեն, Էլ ի՜նչ մըղկըտոց, էլ ի՜նչ սուգ ու լաց…
Զորքով, աշխարքով, ծեսով, հանդեսով Արքային վայել թաղում են անում, Ու վեր են կենում՝ զըրույց անելով Ամենքը իրենց տըներն են գնում։ Տարիք են անցնում։ Հայրը մի անգամ
Գալիս է որդու շիրիմի վրա։ Գալիս է, տեսնում՝ մարմար մահարձան, Բայց վըրեն գրած… «Էսպես չի մընա…»։
Գընում է հայրը։ Տարիք են անցել. Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա…
Էն օրից էսօր անվերջ, դարեդար Զրույցն ասում է — «Էսպես չի մընա…» Ու չըկա շըքեղ արձանն արքայի, Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա, Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,