Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:— Ոչ ոք չգիտի, ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան գազանանոցում:Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա, ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում: Երևի ավելի կլինի, որ ես անցնեմ թոշակի:_Կեցցե՛ս: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով և աստղադիտակներով:

1. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ: Իմ համար ամենասիրուն բանը, որ տեսել էմ իմ աչքերով դա ընկնող աստղն է, ծիածանը, բնությունը ու մայրիկս է։

2. Դու՛րս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Տրտնջալ – դժգոհել

բողոքել – դժգոհել, փնթփնթալ,

3. Տեքստի եզակի գոյականները դարձրու՛ հոգնակի, հոգնակիները՝ եզակի։

մանրադիտակներ – մանրադիտակ

աստղադիտակներ – աստղադիտակ

աչքեր – աչք

արեգակ – արեգակներ

ջուր – ջրեր

կաթիլ – կաթիլներ

զարգացում – զարգացումներ

երկիր – երկրներ

4. Գոյականներին հատկանիշները ավելացրու և դարձրու՛ բառակապակցող։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *